News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է պահպաներ խորհրդային արդյունաբերությունը եւ չընկներ փոքր ու միջին ձեռնարկությունների հարկերի հետեւից: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այդ դեպքում՝ պետք չէր լինի մտածել՝ ինչպես աշխատանքով ապահովել տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք այսօր գումար են վաստակում առեւտրով:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 60-70 հազար մարդ, որոնք զբաղված են ՓՄՁ-ներում, ապահովում են բյուջեի հարկային մուտքերի 2-2,5 տոկոսը: Նշանակում է, ՓՄՁ-ների պահպանումն առաջին հերթին սոցիալական խնդիր է եւ կառավարությունը պետք է այդ ոլորտին թույլ տա ազատ շնչել»,-ասել է Սաֆարյանն ու հավելել. «Եթե պետությունը չի կարողանում, ինչպես խորհրդային ժամանակ, աշխատատեղեր ստեղծել, փող չկրճատի նրանք, որոնք իրենք իրենց են ստեղծվել»:

Եթե փոքր ձեռնարկությունների մեծ մասին ձեռնտու է նախկին սխեման (շրջանառության 3,5 տոկոսը եւ ազատում փաստաթղթաշրջանառությունից), պետք է նման ընտրության հնարավորություն տալ: «Ով ուզում է թող աշխատի հին ձեւով, իսկ ով նախընտրում է 1 տոկոս տոկոսադրույքով եւ խիստ փաստաթղթավորմամբ աշխատել, թող այդպես աշխատի, որպեսզի այդ աշխատատեղերը պահպանվեն»,-ընդգծել է Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ