News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայում իշխող Ժողովրդավարական կուսակցության հայտնի  գործիչ 59-ամյա Մարիա Կարմելա Լանցետտան շաբաթ օրը պաշտոնապես լքել է Մատտեո Ռենցիի կառավարությունում տարածարջանների հարցերի նախարարի պաշտոնը։

Լանցետտան ինքն է այդ մասին հայտնել տեղական լրատվամիջոցներին՝ հրաժարվելով մեկնաբանել իր որոշումը։ Միաժամանակ, նա հայտարարել է, որ հրաժարվել է դառնալ հարավ-իտալական Կալաբրիա շրջանի կառավարության անդամ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախքան նախարարի պաշտոնը զբաղեցնելը, Լանցետտան եղել է Կալաբրիայի Մոնաստերաչե  քաղաքի ղեկավարը։ Տարիներ շարունակ նա սպառնալիքներ է ստացել տեղական հանցագործ կազմակերպության՝ «Նդրանգետի»-ի ղեկավարների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ