News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինաստանի China Minsheng Bank-ի ղեկավար Մաո Սյաոֆենը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ պատճառաբանելով «անձնական խնդիրներով»: Այդ մասին ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Սինխուա գործակալությունը, բանկի ղելկավարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել  տնօրենների խորհրդի նախագահ Հուն Ցին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Մաո Սյոֆենը «աջակցություն է ցուցաբերում» Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդակցական խմբի համաչինական կոմիտեի նախկին փոխնախագահ Լին Ցզիհուայի նկատմամբ հետաքննություն իրականացնող Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական հանձնաժողովին: Ավելի ուշ բանկի ներկայացուցիչները հաստատել են այդ տեղեկությունը, սակայն ընդգծել, որ Մաո Սյոֆենի համագործակցությունը քննության հետ կապված չէ այդ ֆինանսական հաստատության նախագահի պաշտոնում իր գործունեության հետ: 

«Չայնա Մինշեն բենքը» հիմնադրվել է 1996թ. եւ ՉԺՀ-ի առաջին մասնավոր բանկն է: Այն ընդգրկված է երկրի խոշորագույն ֆինանսավարկային հաստատությունների լավագույն տասնյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Ամենաշատ