News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանի ( «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ», «Ճակատագրի գերիներ», «Դժբախտ երջանկություն», «Վերադարձ», «Ոստիկաններ», «Հարազատ թշնամի» եւ այլն) տունը թալանողները դեռ չեն հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաշես Ալեքսանյանը:

Նա նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ինքը արդեն ցուցմունք տվել է, բայց դեռ գողություն կատարողները չեն հայտնաբերվել: Արտաշես Ալեքսանյանն ասաց, որ գողերը գործել են պրոֆեսիոնալ, որեւէ մատնահետք չեն թողել: Դեպքից հետո Արտաշես Ալեքսանյանը տեսախցիկներ, ազդանշանային համակարգ է տեղադրել տանը: Նա հույս ունի, որ իրավապահներին կհաջողվի հայտնաբերել գողերին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում թալանել են հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանի ( «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ», «Ճակատագրի գերիներ», «Դժբախտ երջանկություն», «Վերադարձ», «Ոստիկաններ», «Հարազատ թշնամի» եւ այլն) բնակարանը: Դերասանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ հունվարի 21-ին տուն գալուց հետո անակնկալի է եկել՝  հայտնաբերելով տան դռները բաց, լույսերը՝ միացված, իսկ բնակարանը՝ թալանված: Հենց նույն օրը՝ երեկոյան, անհայտ անձը կամ անձինք մտել են նրա Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող բնակարան եւ տարել ոսկեղեն, հեռուստացույց, ինչպես նաեւ Արտաշես Ալեքսանյանի մեդալները: Դերասանը նշեց, որ մոտավորապես 8-10 հազար դոլարի վնաս են հասցրել: Նրա կարծիքով՝ սա մեկ հոգու ձեռի գործ չէ, քանի որ պետք է մեկը լիներ ներսում, մեկն էլ հետեւեր, որ տուն մարդ չգար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ