News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կողբացի 50/2 փողոցի բնակիչները որոշել են ստորագրահավաք անցկացնել «Վահագ Վանցյան» ընկերության կողմից  իրականացվող շինարարությունը դադարեցնելու պահանջով, քանի որ կառուցվող շինությունը խոչընդոտելու է շենքի բնակիչների ելումուտը բակ եւ կառուցվում է երեխաների խաղահրապարակի հաշվին։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողներին ասացին շենքի բնակիչները՝ նշելով, որ իրավական ճանապարհով պայքարելու են իրենց իրավունքների համար:

«Մեր համատիրության իրավաբանի միջոցով կփորձենք պայքարել, որ այս բռի ուրբանիզացումը չլինի: Կպայքարենք, կփորձենք ամեն ինչ անել, որ հաղթենք: Աճուրդը, ես ենթադրում եմ, որ կազմակերպել է քաղաքապետարանը: Եւ եթե մենք իմանայինք, միգուցե մենք բնակիչներով կարողանայինք գնել տարածքը եւ մեզ համար այգի սարքեինք, բայց մենք որեւէ բանի մասին չենք իմացել»,- NEWS.am-ին ասաց համատիրության անդամ Վարուժան Մուրադյանը՝ նշելով, որ շինարարությունը դադարեցնելու պահանջով ստորագրահավաք կիրականացնեն եւ կներկայացնեն Երեւանի քաղաքապետարան:

Երբ բնակիչներն սկսեցին քարերը հետ լցնել  նոր փորված տարածքը, մի տղամարդ, որը չնայած բնակիչների պահանջին չցանկացավ ներկայանալ, նշեց, որ վերջիններս իրավունք չունեն ուրիշի սեփականության հետ նման կերպ վարվել:

Շենքի բնակիչների խոսքով՝ կառուցվող շինության մասին իրենք իմացել են 10 օր առաջ, երբ սկսել են փորել շենքին հարակից կանաչ տարածքը: 

«Մի քանի օր առաջ շատ պատահական տեսանք, որ տարածքը փակվել է, եւ սկսել են շինարարությունը, այսինքն՝ քանդել են մեր կանաչ տարածքը եւ փակել ելումուտը: Բացի այդ՝ էսթետիկական տեսանկյունից սարսափելի կլինի, եթե այստեղ անմիջապես շենքին կպած կառուցվի եւս մեկ այլ շենք»,- ասաց շենքի բնակիչ Սյուզաննա Արսենյանը:

Բնակիչներին աջակցելու էր եկել նաեւ  «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որն բնակիչներին հորդորեց ստորագրահավաք անցկացնել եւ պայքարել իրենց իրավունքների համար:

«Ստորագրահավաքը բոլորովին էլ բավարար չէ, բայց բնակիչների կամքը արտահայտող փաստաթուղթ է: Այն, որ աճուրդ է արվել եւ տարածքը վաճառվել է, եւ արդեն սեփականություն է, արդեն ուրիշ դաշտ է տեղափոխվում: Եթե անգամ սեփականություն է, միւենույն է, ինքը ի՞նչ չափորոշիչներ էր պարտավոր բավարարել այս տարածքում որեւէ գործողություն անելու համար: Ինքը չէր կարող կամայական որոշել եւ եւ այսպիսի բան անել, ուղղակի իրավունք չուներ»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Նշենք, որ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հուվարի 30-ին  Կողբացի փողոցի բնակիչների ահազանգերի հիման վրա բաց նամակով դիմել էր Երեւանի քաղաքապետին եւ Հայաստանի քաղաքաշինության նախարարին՝ պահանջելով բացատրել անթույլատրելի շինարարության թույլտվության փաստը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ