News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Լիբանանին լրացուցիչ 37 մլն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել՝ Սիրիայի փախստականներին ապաստարան տրամադրելու նպատակով: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փախստականների հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ստիլիանիդիսը ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ, Սերայի կառավարական նստավայրում բանակցություններ է վարել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամամ Սալյամի հետ:

«Սիրիայի փախստականների մեծ մասն այս պահին գտնվում է Լիբանանում: Նման հյուրընկալության համար այդ երկրի ժողովրդին եւ կառավարությունն ամենամեծ գնահատականին են արժանի, չնայած բոլոր դժվարություններին»,- նշել է ԵՄ հանձնակատարը:

Նա հայտնել է, որ օգնությունը տրամադրվելու է այն փախստականներին, որոնք ամենաշատն են տուժել ցրտից եւ ձնաբքից:

Նշենք, որ Լիբանանում այս պահին գտնվում է ավելի քան 1,2 մլն սիրիացի: Վերջին երեք տարիներին ԵՄ-ն փախստականների համար 449,4 մլն եվրո է տրամադրել Լիբանանին: Այս միջոցներն օգտագործվել են 180 բժշկական կենտրոնների եւ ավելի քան 90 դպրոցների տեխնիկական հագեցվածության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ