News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի «Bloodvine Media» եւ «Strongman» պրոդյուսերական ընկերությունները հայտարարել են ժամանակակից պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկի թեմայով «1915» հոգեբանական թրիլլերի ստեղծման մասին: «Asbarez» պարբերականի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության թեմայով այս ֆիլմի պրեմիերան 2015 թվականին է:

«1915»-ը սցենարիստ-ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուխիբյանի դեբյուտն է գեղարվեստական ֆիլմի ոլորտում: Պրոդյուսերը Թերրի Լեոնարդն է, դերասանները՝ Սիմոն Աբգարյանը, Անժել Սարաֆյանը, Սեմ Փեյջը, Նիկոլայ Կինսկին եւ Ջիմ Պիդոքը:

«1915» ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում: Երաժշտությունը գրել է «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:

«Ակնկալում ենք, որ «1915»-ը կլինի ավելի, քան պարզապես ֆիլմ: Մենք այն պատրաստել ենք ոչ միայն հանուն արվեստի կամ հաճույքի, այլեւ որպես մարտահրավեր շարունակվող լռությանը, անտարբերությանն ու ժխտողականությանը»,- ասել է համառեժիսոր Կարին Հովհաննիսյանը:

Սյուժեն ծավալվում է Լոս Անջելեսի թատրոնում, որտեղ մի ռեժիսոր 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանությունից ուղիղ 100 տարի անց, այդ ողբերգության զոհերի հիշատակին ներկայացում է բեմադրում. սարսափելի հանցագործության, որը մոռացվել եւ մի ամբողջ հարյուրամյակի ընթացքում հերքվում է: Բայց երբ ցուցարարները շրջափակում են նրա թատրոնը, իսկ մի շարք խորհրդավոր իրադարձություններ խուճապ են առաջացնում դերասանների շրջանում, պարզ է դառնում, որ ռեժիսորի առաքելությունն ավելի վիճելի է, քան կարծում են, իսկ անցյալի ուրվականներն ամենուր են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ