News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանը» իր պաշտոնական էջում հրապարակել է լուսանկարներ այսօր՝ հունվարի 31-ին Բերձոր տանող ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին:

«Նրանք վստահ գրոհեցին «100-ամյակը առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցներին: Մարդկանց հանում էին ավտոմեքենաներից եւ բառի բուն իմաստով քացու տակ առնում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ հարձակումից հետո հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ: Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է:

Տպել
Ամենաշատ