News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հայազն» կուսակցության վարչությունը բացարձակ վրդովմունք է հայտնում Հիմնադիր Խորհրդարանի կազմակերպված ավտոշարասյան հանդեպ իրականացված բռնության կապակցությամբ։

Այս միջադեպի առթիվ «Հայազնի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Քաղաքական գործունեության հանդեպ միակ հնարավոր եւ հանրորեն ընդունելի հակադարձման ձեւը կարող է լինել միայն քաղաքական գործողությունը՝ բացառելով ոստիկանական բռնությունն ու այլատեսակ չարաշահումները։

Մեզ համար հատկապես հիմնովին մերժելի են եւ թշնամական Հայաստանի ցանկացած մասի տեղական իշխանիկների անջատողական «հակաերեւանյան» դրսեւորումները եւ մեր հայրենակիցների նպատակասլաց օտարումը միասնական ազգային-պետական մարմնից։

Ցանկացած քաղաքական ուժ լիիրավ իրավունք ունի գործել մեր միասնական Հայրենիքի ցանկացած անկյունում։ Մենք եւս մեկ անգամ համերաշխություն ենք հայտնում Հիմնադիր Խորհրդարանին եւ առաջարկում ենք մեր ներուժը վերոհիշյալ երեւույթները ի սպառ վերացնելու գործում։

Կեցցե՜ Ազգային Հեղափոխությունը»:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» փոխանցմամբ՝ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Ըստ այդմ, վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:

Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հարձակումից հետո հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ: Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ