News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կտրուկ վատացել է «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ինքնազգացողությունը այսօրվա ավտոերթի ոստիկանական ծեծից հետո: Այս մասին հաղորդում է «Հիմնադիր խորհրդարանի» ֆեյսբուքյան էջը:

«Նա ուժեղ ծակոցներ ունի որովայնի ձախ մասում: Այս պահին նրան տեղափոխում են Վայքի հիվանդանոց»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի թղթացին հայտեց, որ Վայքի հիվանդանոցում հետազոտել են Ժիրայր Սեֆիլյանին, սոնոգրաֆիա են իրականացրել, պարզվել է, որ ներքին արյունահոսություն չունի եւ այս պահին արդեն մեքենայով Երեւանի ճանապարհին են:

Ավելի վաղ «Հիմնադիր Խորհրդարանը» հայտնել էր, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Նշվել էր, որ վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ հարձակումից հետո հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ: Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ