News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան ինքն էլ գիտակցում է, որ հարկավոր է մեղքը քավելու առիթ գտնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանը, որում նա խոսել էր Հայոց ցեղասպանության մասին, պատգամավորը նկատեց, որ այնտեղ «արդեն կործանված Օսմանյան կայսրություն» արտահայտությունը կար:

«Այսինքն՝ եթե նրանք պաշտպանեին նախկին Օսմանյան կայսրությունը, նման հայտարարություն չէին անի: Էրդողանը փորձառու քաղաքական գործիչ է եւ հասկանում է, որ եթե ինքը ժամանակին քավի մեղքը, Թուրքիայի համար հերոս կդառնա: Կարծում եմ, որ թուրք ժողովրդի մեծ մասի համար նույնպես ցանկալի կլիներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին լուծել հարցը»,- կարծիք հայտնեց Վահրամ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է հարցին, արդյո՞ք թուրքական կողմը չի սպառել իր հակափաստարկները՝ հերթական անգամ հանդես գալով «անկախ պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկությամբ, պատգամավորն ասաց, որ հայկական կողմը միշտ ընդգծել է. Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, եւ մեզ պատմաբանների հանձնաժողով պետք չէ:

Հիշեցնենք, որ թուրքական TNT հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահն անդրադարձել էր նաեւ հայկական հարցին՝ հայտարարելով, որ հայկական սփյուռքն իրենց հանգիստ չի պահում: Մեղադրելով սփյուռքին՝ Էրդողանը հիշեցրել էր, որ Թուրքիան միշտ պատրաստակամություն է հայտնել հարցը քննարկել պատմաբանների հետ:

«Մենք ասում ենք. եթե դուք անկեղծ եք, բացենք մեր արխիվները, պատմաբաններին դրանք ուսումնասիրելու, մեզ հաշվետվություն ներկայացնելու հնարավորություն տանք: Իսկ մենք, որպես քաղաքական գործիչներ, նստենք եւ խոսենք: Եթե որեւէ բանի համար վճարելու կարիք կա, մենք կվճարենք, բայց ոչ ոք չի գալիս»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ