News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը փետրվարի 1-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1982 թ. ծնված Ա. Դ.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Նաիրի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին ավտոմեքենան ուղղել եւ մոտեցրել են քարշակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ