News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Իսլամական պետություն» ջիհադական խմբավորումը պաշտոնապես հայտարարել Սիրիայում առեւանգված ճապոնացի գերու մահապատժի փաստը, որը երկրորդն է մեկ շաբաթվա ընթացքում: Տոկիոն «վճռականորեն» դատապարտել է բարբարոսական այդ գործողությունը:

«ԻՊ»-ն մահապատժի իրականացման մասին տեղեկացրել է Twitter-ում: Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, տեսանյութում կարելի է տեսնել նարնջագույն հագուստով ծնկի իջած գերուն: Նրա կողքին դիմակավորված մի քան մարդ կա՝ ամբողջությամբ սեւ հագած, ձեռքներին՝ դանակ:

Խմբավորման անդամները հաստատել են, որ Գոտոյին սպանել են՝ չստանալով 200 մլն դոլարի չափով փրկագինը:

Ավելի վաղ՝ շաբաթ առավոտյան, Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Յասուհիդե Նակայաման հորդանանյան Ամմանում հայտարարել էր, որ ճապոնացի պատանդի ազատ արձակման բանակցությունները «փակուղի են մտել»:

Ճապոնական կառավարությունը դատապարտել է մահապատիժը: «Մենք վրդովված ենք եւ մեծագույն վճռականությամբ դատապարտում ենք (մահապատժի իրագործումը)»,- ասել է Ճապոնիայի կառավարության մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ