News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

«Մաեստրո» գեղարվեստական ֆիլմը մարտի 1-ի իրադարձությունների մասին չէ։ Հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը։  

«Իմ քաղաքացիական դիրքորոշումը «Մաեստրոյում» ո՛չ սերժական է եւ ո՛չ էլ լեւոնական։ Իսկական քաղաքացին ի վերջո պետք է կարողանա բարձր լինել դրանից։ Ֆիլմի ընդգծված դիրքորոշումը դա է, եւ գուցե հենց այդ պատճառով շատերին այս ֆիլմը ձեռք չի տալիս»,-ասաց կինոռեժիսորը՝  հավաստիացնելով, որ ֆիլմը քաղաքական ենթատեքստ չունի, եւ այն մարտի 1-ի իրադարձությունների մասին չէ։

«Իմ ֆիլմերն իմ սերնդակիցների մասին են, իսկ հերոսները՝  այդ ժամանակի հավաքական կերպարները»,-նշեց Չալդրանյանը՝ հավաստիացնելով, որ «Մաեստրո» ֆիլմը եւս սիրո չալդրանյանական խոստովանություն է քաղաքին ու երկրին, ինչպես նաեւ իր ժամանակի տարեգրությունն է։

Չալդրանյանի խոսքով, քաղաքական արվեստն իր համար ընկալելի չէ, քանի որ արվեստը չի կարող քաղաքական լինել։

«Քաղաքական կինոն ինձ համար ամենանատհաճ կինոն է»,-ամփոփելով իր խոսքը՝ նշեց կինոռեժիսորը։

Նշենք, որ Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրանի»՝ Խաղարկային եւ Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ