News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 31-ին շվեյցարական Ալպերում ձնահոսքի հետեւանքով 6 մարդ է զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել Գրաուբյունդեն եւ Բեռն կանտոններում:

Գրաուբյունդենում ձյունը ծածկել է 2.200 մետր բարձրության վրա դահուկային արշավի դուրս եկած 9 հոգանոց խմբին, 7 հոգի ձյան տակ է մնացել:

Ուղղաթիռով դեպքի վայր ժամանած փրկարարները ձյան գերությունից դուրս են բերել 3 զոհի եւ 4 տուժածի: Վերջինները ծանր վնասվածքներ են ստացել: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, որոնցից մեկը երեկոյան մահացել է:

Նույն օրը ողբերգական եւս երկու միջադեպ է տեղի ունեցել Բեռն կանտոնում, Հախնենմոոս եւ Բիրգ լեռնադահուկային կայաններում: Երկու դեպքում էլ ձյան հսկայական զանգվածը քշել է արգելված վայրերով անցնող դահուկորդներին:

Վերջին երեք օրերին Շվեյցարիայում ձնահոսքերի պատճառով զոհված դահուկորդների թիվը հասել է 9-ի: Հունվարի 29-ին եւ 30-ին երեք լեռնադահուկորդ է մահացել Էգգում, Ադելբոդենում եւ Վերբիերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ