News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակագիտության գիտական տեղեկատվության ինստիտուտի գրադարանում բռնկված հրդեհը, նախնական տեղեկությունները, ոչնչացրել է ֆոնդի 15%-ը: Բացառիկ հավաքածուն, որում ներառված են XVI-XXI դարերի գրքեր, լուրջ վնաս է կրել: Նյութերի մի մասը թվայնացված է եւ, հնարավոր է, որեւէ բան կհաջողվի վերականգնել:

Հունվարի 30-ի երեկոյան շենքում բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն փետրվարի 1-ի առավոտյան՝ 25 ժամ անց:

Մասնաշենքի մի մասն այրվել է, տանիքը՝ փլուզվել: Հրդեհի մակերեսը երկու հազար քառակուսի մետր է: Ընդհանուր առմամբ, շենքում 10 մլն միավոր արխիվ կա:

Ըստ «Ռոսիա 24» հեռուստաալիքի, հրդեհի պատճառ կարող էր դառնալ էլեկտրական սարքավորումների անսարքությունը: Բացի այդ, բավական ուշ են կանչել հրշեջներին: Հրդեհի պահին գրադարանում ոչ ոք չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ