News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մի քանի հազար ակտիվիստներ փետրվարի 1-ին պաստառներով եւ դեղին անձրեւանոցներով դուրս են եկել Հոնկոնգի փողոցներ՝ մասնակցելու ընտրությունների ժողովրդավարացման պահանջով այս տարվա առաջին բողոքի ակցիային:

Երթի կազմակերպիչները՝ Մարդու քաղաքացիական իրավունքների ճակատի անդամները (CHRF), լրագրողներին հայտարարել են, որ ցույցն անցյալ տարվա Occupy protests ակցիայի շարունակությունն է լինելու:

«Մենք պարզապես ցանկանում ենք Հոնկոնգի կառավարության գործողություններից մեր հիասթափությունը հայտնել»,- ասել է երթի մասնակիցներից մեկը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ին:

2014 թվականի սեպտեմբերի վերջին ցուցարարները Occupy Central ակցիա սկսեցին՝ արգելափակելով Հոնկոնգի բիզնես-կենտրոնը: Նրանք փորձում էին ներխուժել կառավարական համալիր: Արդյունքում տասնյակ մարդիկ ձերբակալվեցին, մի քանի թեթեւ վնասվածքներ ստացան: Ակտիվիստները պահանջում են 7 մլն-անոց Հոնկոնգի ղեկավարի ուղղակի ընտրությունների անցկացում՝ ներկա երկաստիճան համակարգի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ