News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Փետրվարի առաջին օրը Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներին անակնկալ է մատուցել. առավոտյան Մոսկվան արթնացել է ամպրոպից, իսկ ավելի ուշ պարզվել է, որ այսօր քաղաքում ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվելու:

Մոսկվայի օդերեւութաբանական ծառայության տվյալներով, 07:00-ին Մոսկվայում ջերմաստիճանը հասել է +3.1-ի: Ըստ ՏԱՍՍ գործակալության, նման տաք եղանակ մայրաքաղաքում վաղուց չի եղել: Այդ օրվա ջերմաստիճանի նախորդ ռեկորդը սահմանվել է 1914 թվականին, ընդ որում, այն ժամանակ ջերմաստիճանը հասել էր +3-ի:

Բացի այդ, առավոտյան բնության հազվագյուտ երեւույթ է նկատվել՝ ձմեռային ամպրոպ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ուժեղ անձրեւի հետ միասին, որը բնորոշ չէ ձմռանը, կայծակ է արձանագրվել: Մոսկովյան բլոգերները նշում են, որ երբեք նման բան չեն տեսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ