News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Բոկո Հարամ» ծայրահեղ իսլամական խմբավորման զինյալները փետրվարի 1-ին վերսկսել են մարտերը՝ նպատակ ունենալով գրավել Նիգերիայի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաքը՝ Մայդուգուրին: AFP-ի փոխանցմամբ, քաղաքի հարավային ծայրամասում դաժան մարտեր են ընթանում, բնակչության շրջանում խուճապ է:

Մայդուգուրիի շրջանում, որտեղ շուրջ 1 մլն մարդ է բնակվում, մարտերը սկսվել են մեկ շաբաթ առաջ: Այս ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել: Քաղաքում պարեկային ժամ է գործում:

Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, անցյալ շաբաթ իսլամականները գրավել են ավելի քան 100 հազար բնակչություն ունեցող Մոնգունո քաղաքը, որը գտնվում է երկրի հյուսիս-արեւելքում:

«Բոկո Հարամը» ձգտում է Նիգերիայի հյուսիս-արեւելքում իսլամական խալիֆայություն ստեղծել, շարիաթի կանոններ մտցնել եւ կանոնավոր կերպով ահաբեկչություններ է իրականացնում երկրում: Արդյունքում Նիգերիայում 5 տարվա ընթացքում ավելի քան 13 հազար մարդ է զոհվել, եւս շուրջ 1.5 մլն բնակիչ հարկադիր տեղահանված եւ փախստական է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ