News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնական Honda եւ Toyota ավտոարտադրողները, ինչպես նաեւ իտալական Fiat կոնցեռնի կողմից վերահսկվող ամերիկյան Chrysler-ն ԱՄՆ շուկայից շուրջ 2.1 մլն ավտոմեքենա են հետ կանչել: Պատճառն անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրներն են: Այս մասին տեղեկացրել է մայրուղիներում երթեւեկության անվտանգության հարցերի ամերիկյան ազգային վարչությունը:

Ակցիան վերաբերում է Acura MDX, Dodge Viper, Jeep Grand Cherokee, Honda Odyssey, Pontiac Vibe, Toyota Corolla, Toyota Matrix եւ Toyota Avalon մեքենաներին: Ընդ որում, բոլորն էլ 2001-2004 թվականների արտադրության մոդելներ են: Դրանցում կարող է վնասված ցուցիչ լինել, որը կարող է երթեւեկության ժամանակ հանգեցնել անվտանգության բարձիկների անսպասելի բացվելուն:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Honda-ի եւ Toyota-ի շուրջ 1 մլն մեքենաներում, որոնց այս ակցիան անդրադառնում է, թերություններով անվտանգության բարձիկներ են տեղադրվել, որոնք արտադրել է ճապոնական Takata ընկերությունը: Ամերիկյան հարավային նահանգներին բնորոշ բարձր խոնավության պայմաններում դրանք կարող են մեքենայի սրահում գտնվող մարդկանց ուղղությամբ մետաղական մասեր «կրակել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ