News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Համաշխարհային հանրությունը հնարավորություն ունի Իրանին ստիպել միջուկային ծրագրի շուրջ «ընդունելի համաձայնության» գնալ: CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ամերիկյան առաջնորդը, միաժամանակ, կարծում է, որ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող օրենքը «կխափանի բանակցային գործընթացը»:

«Մենք պետք է ավարտենք այդ գործընթացը եւ Իրանին ստիպենք «այո» ասել ընդունելի համաձայնագրին»,- ասել է Օբաման՝ զգուշացնելով, որ «վետո կսահմանի պատժամիջոցների մասին օրինագծի նկատմամբ» այն դեպքում, եթե այն հասնի իր ստորագրությանը: Նա նաեւ հավելել է, որ «եթե Իրանը չհամաձայնի ընդունելի համաձայնագրին», ինքն անմիջապես որոշում կկայացնի Թեհրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին:

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ միջազգային միջնորդների «վեցյակի» շրջանակում ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Վարչակազմն ու պետքարտուղարությունը դիմակայում են Կոնգրեսին, որը սպառնում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Ամենաշատ