News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը փետրվարի 1-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում ավտոմեքենա է ընկել գետը, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 112-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34PV961 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել գետը, ինչից 1988թ. ծնված Ա.Գ. տեղում մահացել է, իսկ Ռ. Ռ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Տպել
Ամենաշատ