News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին եւ ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկիին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Նովակովսկիին եւ գնդապետ Մարինովսկիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սեյրան Օհանյանը նշել է, որ Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցությունը կարեւորվում է Հայաստանի կողմից եւ հույս հայտնել, որ Հայաստանում ռազմական կցորդի գրասենյակի բացվելուց հետո հայ-լեհական համագործակցությունը նոր թափ կստանա:

Դեսպան Նովակովսկին իր հերթին նշելով, որ Հայաստանը Լեհաստանի համար համարվում է կարեւոր գործընկեր, արտահայտել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան շարունակելու իր երկրի պատրաստակամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ