News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ զոհված Զորիկ Գեւորգյանը հունվարի 29-ին կդառնար 26 տարեկան:

Իջեւանում ծնված եւ Վանաձորում մեծացած Զորիկը դեռ դպրոցական տարիներին էր «հայտարարում», որ զինվորական է դառնալու: Թեեւ հայրը, քեռին, եղբայրը զինծառայողներ էին, ընտանիքը դեմ էր Զորիկի որոշմանը:

«Դեմ էինք, որովհետեւ դժվար ու պատասխանատու գործ է»,- շեշտում է Զորիկի քույրը՝ Անին, ու շարունակում. «Բայց Զորիկի որոշումը հստակ էր: 10-րդ դասարանն ավարտելուց հետո անմիջապես թղթերը հանձնեց ռազմական ինստիտուտ: Այդ ժամանակ մայրս Երեւանի հիվանդանոցում տատիկիս էր խնամում, քաղցկեղով հիվանդ էր տատիկս, իսկ հայրս ծառայության բերումով Վանաձորում չէր: Զորս հանձնեց թղթերն ու ընդունվեց: Զանգեց ու ասաց ծնողներիս: Արդեն ի՞նչ կարող էին անել, մաղթեցին բարի ծառայություն»:

Զորիկը սկզբում ընտրել էր հետեւակի մասնագիտությունը եւ միայն 4-րդ կուրսում մտափոխվել եւ դարձել հետախույզ: Ծնողներն այս անգամ էլ էին դեմ նրա որոշմանը, բայց ինչպես նախորդ անգամ՝ Զորիկի որոշումը փոխել հնարավոր չէր:

«Զորիկն այդ ժամանակ ծնողներիս ասաց՝ եթե մի գործով զբաղվում ես, պիտի սիրես, ու մեկնեց ծառայության: Սկզբում Բալուջայում էր, իսկ 2013թ.-ի օգոստոսից՝ Մարտակերտում»,- պատմում է զոհված զինծառայողի քույրը:

Զորիկի աշխատանքի մասին ոչ ոք ոչինչ չի իմացել, նույնիսկ ամենամտերիմ ընկերները միայն նրա մահվանից հետո են իմացել, թե նա իրականում ինչով է զբաղվել: Սահմանին տիրող իրավիճակի մասին նա  խոսել չէր սիրում, բոլորին համոզում էր, որ լարվածություն չկա: Դիրքերում եւ զորամասում Զորիկը բոլորի համար հոգատար ընկեր էր, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ՝ խիստ հրամանատար:

«Երբ Զորիկի հետ էինք, ոչ մի առաջադրանքից չէինք վախենում: Եթե Զորիկի հետ էինք, ուրեմն ապահով էինք»,- պատմում է Զորիկի ծառայակից ընկերներից մեկը:

Զորիկը փայլում էր ոչ միայն մասնագիտական որակներով, այլեւ մարդկային տեսակով: Բարի, համբերատար, ժպտերես, ներող ու ընկերասեր. այսպես են նկարագրում նրան հարազատները:

«Մենք դասընկեր ունեինք, իրենք վատ էին ապրում, ու սեպտեմբերի 1-ին մեր դասընկերը դասի չէր եկել: Եկանք տուն, Զորս ասաց՝ մամ, գիտես՝ Տարոնը դասի չի եկել, որ խնդրեմ կթողնես՝ իմ շալվարը տամ իրեն: Մաման ասաց՝ հա ցավդ տանեմ, ու Զորս հացը կիսատ թողեց ու իր շալվարն ու բոթասները վազելով տարավ Տարոնին: Զորս ուրախացել էր շատ, որ Տարոնն արդեն դասի կգա»,- պատմում է Զորիկի քույրը:

Հերոսն արդեն 6 ամիս իր ընտանիքի կողքին չէ. այսօր էլ ոչ ոք չի հավատում, որ գործին այսքան լավ տիրապետող զինծառայողն այլեւս չկա:

«Հետո հասկանում են, որ Զորը 50 շների դեմ է դուրս եկել ու գիտակցաբար առաջ գնացել... Հպարտորեն, բայց ցավով ասում են՝ իսկ ու՞ր էինք մենք»,- Զորիկի մասին խոսքը եզրափակում է Անին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը
Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ