News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Միսսուրիի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտություններին մասնակցել է 2000 մայր եւ նրանց երեխաները: Մասնագետները գնահատել են, թե ինչքան խոստորեն են մայրերը հսկում երեխաների գործունեությունը: Գիտնականները հետեւել են մասնակիցների խաղերին, երբ երեխաները 2 տարեկա են եղել, իսկ մի քանի տարի անց՝ թե ինչպես է մայրը 5-րդ դասարանում սովորող երեխայի հետ քննարկում իրենց տարաձայնությունները, պատմում է Psych Central-ը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխայի դրական կամ բացասական վերաբերմունքը մոր նկատմամբ կախված է նրանից, թե մայրը խաղալիս ինչքանով է սահմանափակել իր ազատությունը: Երեխան մոր նկատմամբ դրական վերաբերմունք է դրսեւորել, երբ մանկության տարիներին մայրը հարգել է նրա ինքնուրույնությունը: Ուսումնասիրության արդյունքները կախված չեն ոչ երեխայի սեռից, ոչ էթնիկ պատկանելիությունից, հաղորդում է MedDaily-ն:

Գիտնականները նշում են, որ սա չի նշանակում, որ ծնողները պետք է ոչ մի կերպ չսահմանափակեն իրենց երեխաների ազատությունը: Օրինակ, դաստիարակությունը, ճանապարհային երթեւեկության կանոնների ուսուցումը բացասաբար չի ադի երեխա-ծնող հարաբերությունների վրա: Բայց հոգեբանական սահմանափակումը, օրինակ, երեխայի մոտ մեղքի զգացում առաջացնելը կամ ստիպել նրան մտածել, զգալ եւ խաղալ համապատասխան ձեւով, ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Ինքնուրույնությունը շատ կարեւոր է երեխայի համար: Նա անձամբ է որոշում կայացնում, այդ թվում հիմնվելով ծնողների սովորեցրածի վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին թույլ տալ երեխաներին հայտնել իրենց կարծիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ