News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ահաբեկիչների նպատակը ոչ միայն Ֆրանսիան էր, այլ նաեւ ժողովրդավարության, հարգանքի, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների սկզբունքները։ Այս մասին փետրվարի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ մեկնաբանելով «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրատանը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով Ֆրանսիային պատած հուզական շոկը հատկապես սուր էր։ «Կատարվածը այնքան սուր հուզումներ առաջ բերեց, որ ֆրանսիացիների բողոքը դրսեւորվեց տասնյակ հազարավոր քաղաքացիների ցույցի տեսքով։ Հանրապետության բնակիչները իրենց աջակցությունն հայտնեցին խոսքի եւ կարծիքի ազատությանը»,- հայտարարեց դեսպանը՝ հիշեցնելով, որ ցույցերին մասկացել են տարբեր երկրներից հրավիրված ներկայացուցիչներ։ Հայաստանը ներկայացնում էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Ես շնորհակալ եմ նրան ցույցերին մասնակցելու համար, ինչպես նաեւ երախտապարտ եմ Հայաստանում իրենց ցավակցությունը հայտնած բոլոր մյուսներին»,- հայտարարեց դեսպանը։

Միաժամանակ, ֆրանսիացի դիվանագետը արձանագրեց, որ ահաբեկիչներին չեզոքացնելը չի լուծել խնդիրները։ «Կրոնական մոլեռանդություն կա ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Դրա համար էլ անհրաժեշտ է համատեղ պայքար մղել ահաբեկչության դեմ։ Սպառնալիքը դեռ մնում է։ Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել առավել վճռական լինել ահաբեկիչների դեմ պայքարում եւ ընդլայնել համագործակցությունն այդ ոլորտում։ Ահաբեկչության դեմ միջազգային պայքարն այսօր առավել, քան երբեւէ արդիական է»,- նշեց դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ