News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին անհաղթահարելի խոչընդոտ չէ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանիեն:

Դեսպանի խոսքով՝ ինքը չի տեսնում հաշվարկներ, առնվազն այս պահի դրությամբ, որոնք կխանգարեին զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ որոշ ուղղություններով: Դրանց թվում դեսպանը նշել է էներգետիկ ոլորտը:

Ռիգայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին անդրադառնալով, ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ դրա օրակարգում համագործակցության առջնահերթ ուղղությունների որոշումն է: «Կփորձենք հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսին կլինեն ոլորտները, որտեղ կարող է համագործակցությունը զարգանալ»,-նշել է դեսպանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, Շարպանտիեն նշել է, որ Հայաստանի ապրանքաշրջանառության 1/3-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, եւ դա չի կարելի անտեսել:

Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին անդրադառնալով դեսպանն ընդգծել է, որ մարտի սկզբին Երեւանում կբացվի «Քարֆուր» խանութների ցանցի առաջին խանութը: Նրա խոսքով՝ «Քարֆուրի» քաղաքականությունը տեղի արտադրողների հետ համագործակցությունն է: Միաժամանակ դեսպանն ասել է, որ ընկերության արտադրանքը յուրահատուկ է եւ պետք է գտնի իր սպառողին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ