ՌԴ Վոլգոգրադի շրջանում կործանվել է Սու-24 ճակատային հետախույզ ինքնաթիռը։ Տարածքում զոհեր եւ ավերածություններ չկան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ուժային կառույցների իր աղբյուրները։
Ավելի վաղ վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը՝ հաղորդվում էր, որ ինքնաթիռը դուրս է եկել Մարինովկայի ռազմական օդանավակայանից, որից հետո անհետացել էր ռադարների էկրաններից։
Սու-24 ինքնաթիռի անձնակազմի ճակատագիրը դեռուս հայտնի չէ։ Ենթադրաբար, օդաչուները հասցրել են կատապուլտվել։
ՌԴ ՊՆ-ից հաղորդել են, որ կործանման վայր է մեկնել որոնողափրկարարական խումբ։
Կործանման պատճառները հետաքննելու համար ՊՆ-ում ստեղծվել է հատուկ հանձնաժողով։
Գերատեսչության տեղեկություններով՝ ինքնաթիռը կործանվել է տեղական ժամանակով 11։00-ին՝ օդանավակայանից 7 կմ հեռավորության վրա վայրէջքի փորձ կատարելիս։