News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, ով 2009-ին ճանաչվեց Հայաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ հաջորդ տարի շատ մոտ էր եվրոպական թիմ տեղափոխվելու: Նրա վստահ խաղը թե´ «Փյունիկում»՝ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, թե´ ազգային հավաքականում եվրոպական բազմաթիվ թիմերից հետաքրքրություն սևեռեցին նրա հանդեպ: Այժմ քչերը կհիշեն, բայց երիտասարդ ֆուտբոլիստի խաղը հետևելու էին եկել եվրոպականն հայտնի ակումբների մի շարք սկաուտներ: Նոր թիմ տեղափոխվելու հնարավորություն ստանաալուց առաջ Մանոյանը Երևանի «Միկա» մարզադաշտում պայքարի մեջ է մտնում «Միկայի» ֆուտբոլիստներից մեկի հետ,որից հետո ոտքը հարվածում է դաշտից դուրս գտնվող երկաթե կտորին և վնասում ծունկը: Ֆուտբոլիստը բարդ վիրահատություններ է տանում, որի հետևանքով 2 տարի ստիպված է լինում բացակայել ֆուտբոլից: Հենց այդ ժամանակ էլ սկսում է հավաքականի վերելքը,  նրա նախկին թիմակիցները Փյունիկում դառնում են հավաքականի կորիզը: Ապաքինվելուց հետո ֆուտբոլիստը վերադառնում է «Փյունիկ», որտեղից էլ տեղափոխվում է «Կուբան»: Դան Պետրոսկուն, ով այն ժամանակ մարզում էր թիմը, շատ էր հավանել ֆուտբոլիստին, սակայն պայմանագիրը ստրոգարելուց օրեր առաջ Դավիթը վնասեց ծնկի կապանները, ինչի հետևանքով երեք շաբաթ բաց թողեց, իսկ այդ ընթացքում «Կուբանի» մարզչական շտաբը փոխվեց: Նոր մարզիչը` Յուրի Կրասնոժանը չէր ճանաչում Մանոյանին և քանի- որ տրանսֆերային պատուհանը փակվում էր, ֆուտբոլիստը վերադարձավ Երևան: Ձմեռը ֆուտբոլիստը կրկին ենթարկվեց ծնկի վիրահատության, որի հետևանքով տրանսֆերային պատուհանը կրկին բաց թողեց:


2013-ի ավարտին բոլորը գիտեին, որ Մանոյանը տեղափոխվում է Դանիա: Ֆուտբոլիստով հետաքրքրված էին Դանիայի առաջնության երկու թիմեր: Տեղափոխությունից առաջ բժշկական հետազոտությունը կրկին ցույց տվեց, որ անհրաժեշտ է հերթական վիրահատությունը: Եվ նորից ամեն բան զրոյից սկսել էր պետք: Ֆուտբոլիստն իր facebook-յան պրոֆիլում տեղադրում էր նվաճումները՝ քայլել սկսելուց, մինչ մարզումների վերսկսումը: Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նման ծանր վիրահատություններից ու ճակատագրի նմանօրինակ զարգացումների արդյունքում ֆուտբոլիստները թևաթափ են լինում և ավարտում կարիերան: Այժմ Դավիթ Մանոյանը կրկին լավ մարզավիճակում է: Վերադառնալով Փյունիկ՝ նա առաջին իսկ խաղում դարձավ երկու գոլի հեղինակ: Պորտուգալիայի հավաքականի հետ արտագնա խաղում Դավիթ Մանոյանը կրկին հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական, բայց մկանային վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը: Այժմ ֆուտբոլիստը կրկին բազմաթիվ գործակալների ուշադրության կենտրոնում է: Ֆուտբոլիստի նման կամքի դրսևորումը և հավատը դեպի ապագան մեծ հույս և լավատեսություն է ներշնչում պատանի ֆուտբոլիստներին, ովքեր այսօրվանից արդեն պատրաստվում են նրան, որ ֆուտբոլը միայն մասնագիտություն չէ. դա կյանքի մեծ պայքար է:

Ձեզ ենք ներկայացնում Դավիթ Մանոյանի կարիերայի լավագույն դրվագները:

                                                                

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ