News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


ԽՍՀՄ տարածքում ամենից շատ մասսայականություն վայելող թիմը, անշուշտ, մոսկովյան «Սպարտակն» է: Հետաքրքիր է, բայց թիմը ստեղծման պահից չուներ իր սեփական մարզադաշտը: Խաղերն անցնում էր տարբեր մարզադաշտերում: 2014-ի սեպտեմբերին տեղի ունեցավ թիմի պատմության կարևորագույն պահերից մեկը՝ բացվեց «Սպարտակի» նորակառույց «Օտկրիտիե Արենա» մարզադաշտը: NEWS.am-ի  թղթակից Վերա Մարտիրոսյանն այցելելով այն, պատրաստել է վիդեոռեպորտաժ մարզադաշտի մասին:
«Օտկրիտիո Արենա» ունի 45 000 նստատեղ, բնական խոտածածկ: Հատուկ  VIP գոտիներ, որոնք վարձակալվում են մեկ տարով, իսկ  արժեքը սկսվում է 150 000 ԱՄՆ դոլլարից: Կիսակառույց շինությունը մարզադաշտի թանգարանն է, որը կբացվի այս տարի: «Սպարտակը» հարուստ պատմություն և բազմաթիվ տիտղոսներ ունեցող թիմ է: Թանգարանի կարիքը նույնպես շատ էր զգացվում: Մարզադաշտը պատրաստվում է ընդունել է 2018-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերը, համապատասխանելով  ընդունված միջազգային բոլոր ստանդարտներին՝ թե´ ֆուտբոլիստների, թե´ լրագրողների, և թե´ մարզասերների համար: VIP հյուրերի համար կա նաև երեխաների սենյակ: Նման հարմարավետ պայմաններ կան միայն աշխարհի շատ քիչ մարզդաշտերում: «Օտկռիտիե Արենայի» յուրահատկություններից մեկն էլ այն է, որ խաղադաշտի կողքին` անմիջապես դարպասների հետևում, տեղադրված են «Սպարտակի» հիմնադիրՍտարոստին եղբայրների արձանները: Մարզադաշտի հենց հարևանությամբ բացվել է «Սպարտակ» մետրոյի կայարանը: Սա արվել է, որպեսզի երկրպագուները կարողանան խուսափել մոսկովյան խցանումներից և ժամանակին հասնեն սիրելի թիմի խաղին:
«Օտկռիտիե Արենան» արդեն այսօր կարելի է համարել Մոսկվայի դիտարժան վայրերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ