News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին  ֆուտբոլիստների անձնական կյանքն սկսել է ավելի շատ հետաքրքրել երկրպագուներին ու լրագրողներին: Գաղտնիք չէ, որ հայտնի ֆուտբոլիստները նախընտրում են իրենց կողքին ունենալ գեղեցիկ մոդելների կամ երգչուհիների: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մինչեւ Իրինա Շեյքի հետ հանդիպելը հայտնի էր որպես սրտակեր` հաճախակի ընկերուհիներ փոխող տղամարդ: Իրինայի հետ բաժանումից հետո, նա կրկին վերադարձավ իր հիմնական կենսակերպին: Բայց կան ֆուտբոլիստներ, որոնք երկար տարիներ իրենց սիրելիների կողքին են`  համարվելով  իդեալական զույգեր:

Սիրահարների միջազգային օրվա առթիվ NEWS.am-ը ներկայացնում է ամենագեղեցիկ ֆուտբոլային զույգերին.

Կակա և Սելիկո
Ֆուտբոլիստ Կական իր կյանքի սիրուն հանդիպել է 2002-ին: Կարոլինա Սելիկոն հայտնի մարդկանց դուստր է և տիրապետում է հինգ լեզուների: Քանի որ Կական քրիստոնյա է, նա սպասեց, մինչեւ իր ընտրյալն ավարտեց դպրոցն ու նոր միայն ամուսնացան: Ֆուտբոլիստը դեմ էր ոչ պաշտոնական կարգավիճակով համատեղ կյանքին, կամ ինչպես ասում են` «քաղաքացիական ամուսնությանը»: Զույգն արդեն տասը տարի  միասին է: Սակայն վերջերս լուրեր էին հայտնվել, թե ֆուտբոլիստը լքել է կնոջը` հանուն Միսս Բրազիլիայի: Կական և Սելիկոն չմեկնաբանեցին  այդ լուրերը, այլ միայն իրենց Instagram-ի էջերում տեղադրեցին ընտանիքի երջանիկ լուսանկարներ, իսկ վերջերս նշեցին ծանոթության 13 տարին:


Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներ
Բեքհեմներն առաջին զույգն էր ֆուտբոլում, որն իրենց անձնական կյանքը դուրս բերեցին ֆուտբոլային աշխարհից այն կողմ: Դևիդը դարձավ ամենաճանաչված մարդկանցից մեկն աշխարհում, ինչպես նաև` ամենագլամուրային ֆուտբոլիստը: Բեքհեմի յուրաքանչյուր նոր սանրվածք ավելի շատ էր քննարկվում մամուլում, քան Անգլիայի հավաքականի խաղերը: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ՝ լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնն իր ինքնակենսագրական գրքում նշում է, որ հենց սկզբից էլ կողմ չէր այդ զույգի հարաբերություններին: Ըստ շոտլանդացու՝ Վիկտորիան կործանեց Բեքհեմի ֆուտբոլային կարիերան: Զույգն արդեն 16 տարի՝ միասին է և դաստիարակում է չորս երեխա:


Պիկե և Շակիրա

Երբ 2010-ին հայտնի դարձավ, որ կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան հանդիպում է Բարսելոնայի պաշտպան Ժերարդ Պիկեի հետ, բոլորը հոռետեսորեն տրամադրվեցին այս զույգի նկատմամբ: Շակիրան 10 տարով մեծ է Պիկեից, 40 սմ ավելի ցածրահասակ է, Պիկեն աչքի չի ընկնում հավատարմությամբ և այլն… Անցել է 5 տարի, և զույգն արդեն երկու զավակ է դաստիարակում: Շակիրան «Կամպ Նոու» մարզադաշտի ամենասպասված հյուրն է:


Բուֆոն և Սերեդովա
Հազարավոր աղջիկների երազանք համարվող իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի սիրտը կարողացավ գերել չեխ մոդել Ալյոնա Սերեդովան: Բուֆոնը խոստացավ ամունանալ իր ընտրյալի հետ, եթե 2006-ին Իտալիան դառնա աշխարհի չեմպիոն: Տղամարդն ասաց և պահեց իր խոսքը: Այսօր նրանք օրինակելի զույգ են:


Զիդան և Վերոնիկա Ֆերնանդես

Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Զինեդին Զիդանը, իր կյանքի սիրուն հանդիպեց պատահական: Վերոնիկան, ով այդ ժամանակ բալետի պարուհի էր, երեկոյան աշխատում էր սուպերմարկետում: Այդ օրը նրա հերթափոխը չէր, նա փոխարինում էր ընկերուհուն: Զիդանը մտնում է խանութ և  տեսնելով Վերոնիկային` միանգամից սիրահարվում: Ասում են՝ Զիզուն շատ ամաչկոտ մարդ է: Երկու տարի անց միայն զույգն սկսում է միասին ապրել: Զիդանին Ֆրանսիայում մեծարում են ոչ միայն իր ֆուտբոլային տաղանդի և ֆրանսիական ֆուտբոլում ունեցած ավանդի, այլ նաև նրա համար, թե ինչպիսի քնքշությամբ և ուշադրությամբ է նա միշտ վերաբերվում իր ընտանիքին: Այսօրվա Ֆրանսիայում նման գեղեցիկ և ամուրը ընտանիքն իսկապես հարգանքի է արժանի:


Մեսի և Անտոնելա Ռակուցո
Մեսին Անտոնելային գիտեր դեռ մանկուց: Ռակուցոն ո´չ մոդել է, և ո´չ էլ հայտնի մարդ: Նրանց ընտանիքները շատ մտերիմ էին, սակայն Անտոնելան սիրում էր ուրիշ տղամարդու: Նրանք պատրաստվում էին  լրջացնել հարաբերությունները, երբ դժբախտ պատահարի հետեւանքով նրա ընտրյալը մահացավ: Մեսին այդ դժվար պահին Անտոնելայի կողքին էր և օգնեց նրան ամեն ինչում: Աղջիկը գնահատեց այդ քայլը, և նրանք սկսեցին հանդիպել: Այսօր զույգն անբաժան է: Մեսին սոցիալական ցանցերում սիրով կիսվում է իր ընտանեկան երջանկությունը վկայող լուսանկարներով: Զույգն ունի մեկ զավակ:


Ուեսլի Սնեյդեր և Իոլանտա Կաբաու
Հոլանդիայի ամենասեքսուալ կանանցից մեկը՝ Իոլանտա Կաբաուն, Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի կինն է: Չնայած ծանոթության պահին Սնեյդերն ամուսնացած էր, դա նրան հետ չպահեց երազած կնոջը հասնելու համար: Հետագայում Ուեսլին հաճախ պատմում էր, որ դա իր կյանքի ամենադժվար պահերից մեկն էր, և որ Իոլանտան կարողացավ իրեն  բուժել: Կինը հոգեպես  հավասարակշռություն բերեց Ուեսլիին: Ուեսլին սկսեց հավատալ Աստծուն և իրեն ավելի երջանիկ զգալ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ