News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Տնտեսական վերջին ճգնաժամն առաջին հայացքից բավական հակասական հետեւանքի հանգեցրեց: Պարզվում է՝ հարուստներն ավելի հարուստ են դարձել, իսկ աղքատները՝ ավելի աղքատ: Դատելով «բնակչության» ավանդների աճի հսկայական եւ վերջին տարիներին մանրածախ ապրանքաշրջանառության կրիայի տեմպերից, Հայաստանն այդ իմաստով երջանիկ բացառություն չկազմեց:

Շվեյցարական «Credit Suisse» բանկը հետաքրքիր հաշվարկ է կատարել: Եթե աշխարհի ամբողջ բնակչությունը երկու հավասար մասի բաժանենք, ապա վերին հատվածում հայտնվելու համար հարկավոր է տարեկան ավելի քան 3.650 դոլար եկամուտ ունենալ (կամ ամսական 145 հազար դրամ): Նշենք, որ սա զուտ մեխանիկական բաժանում է, եւ վերեւի հատվածում լինելն ամենեւին չի նշանակում հարուստների դասին պատկանել:

Բայց նույնիսկ այդ դեպքում մեր բնակչությունն ընդհանուր առմամբ չի կարող հայտնվել վերին հատվածում: Պաշտոնական տվյալներով, «ամենահարուստների» եկամուտը 2013 թվականին կազմել է ամսական 130.600 դրամից քիչ ավելի՝ բնակչության մեկ շնչի հաշվարկով: Այդ դեպքում, ի՞նչ ասել «ամենաաղքատների» մասին, որոնց մոտ այդ ցուցանիշը չի հասնում նույնիսկ 8.500 դրամի: Բայց հասկանալի է, որ հեղինակավոր խմբում կարող են ընդգրկվել մեր իսկական հարուստները (որոնք բյուջետային հետազոտությանը չեն մասնակցում), ընդ որում՝ ոչ ամենացածր հատվածներում:

2014 թվականը մեծացրեց մեր երկրի հարուստների եւ աղքատների միջեւ անդունդը: Նման եզրահանգում կարելի է անել՝ ելնելով անցյալ տարվա դեկտեմբերին մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալների զգալի անկումից:

Դեպի աղքատության շեմն անցումը մեծապես պայմանավորված էր նաեւ Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ: Այս դեպքում երկու գործոն ազդեց. արգելվեց այդ երկիր Հայաստանից աշխատանքային միգրանտների մուտքը, ինչպես նաեւ երկու երկրներում արտարժույթի փոխարժեքի անկում արձանագրվեց:

Հասկանալի է, որ աշխատանքային միգրանտների հետ կապված խնդիրն անհապաղ լուծում է պահանջում: Նաեւ այլ խնդիր կա՝ մոտ ապագայի համար: Ներմուծման ծավալներով մեզ համար ամենախոշոր ապրանքը՝ ռուսական բնական գազը, ընթացիկ տարում կարող է եվրոպական երկրների համար մեկ երրորդով էժանանալ: Այդ դեպքում արդարացված կլիներ նաեւ մեր կողմից պահանջել էժանացնել ինչպես ռուսական գազը, այնպես էլ ներքին սակագները: Չէ՞ որ բավական թանկացած այդ էներգակիրը բառացիորեն խժռում է մեր քաղաքացիների ընտանեկան բյուջեի մի մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ամենաշատ