News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կարս նահանգի Քարաքալե գյուղի բնակիչները ցանկանում են Քիմ Քարդաշյանի անունով կոչեն իրենց գյուղի դպրոցը, իսկ մի մասն էլ առաջարկում է Կարսի հայտնի Քաշար պանիրը կոչել նրա անունով։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի տոհմածառի մասին տեղեկություններ հրապարակվելուց հետո Քիմ Քարդաշյանի պապական գյուղում՝ Կարսի Քարաքալե գյուղում մեծ ոգեւորություն է սկսվել։

Գյուղացիները Քիմ Քարդաշյանին հրավիրում են իրենց գյուղ՝ խոստանում հյուրասիրել Կարսի հայտնի ուտեստով՝ սագով։ Գյուղացիների մեծ մասը ցանկանում է, որ գյուղի դպրոցը կոչվի Քարդաշյանի անունով, իսկ որոշներն էլ նույնիսկ առաջարկում են Կարսի հայտնի Քաշար տեսակի պանիրը նույնպես կոչել Քարդաշյանի անունով։

Քարաքալեի գյուղապետը նշել է, թե իրենց գյուղում նախկինում հայեր են ապրել, որոնց գնալուց հետո է իրենք Վրաստանից եկել եւ տեղավորվել են այդ գյուղում։ Գյուղապետը շեշտել է, որ դեռեւս կանգուն են հայերի կառուցած տներից 25-ը։ Նա նշել է նաեւ, որ գյուղի մոտ պահպանվել է հայկական գերեզմանոցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ