News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վստահ է, որ Թբիլիսին եւ Կիեւը կկարողանան խուսափել Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդականի եւ Պյոտր Պորոշենկոյին առընթեր Բարեփոխումների միջազգային խորհրդի նախագահի պաշտոնում Սահակաշվիլիի նշանակման հետեւանքով հնարավոր տարաձայնություններից:

«Կարծում եմ՝ որոշակի անհարմարություն է ստեղծվում, բայց ելնելով այն հանգամանքից, որ Ուկրաինայի կառավարությունն իր ժողովրդից մանդատ է ստացել Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների համար, իսկ մենք մանդատ ունենք Վրաստանի ժողովրդից՝ ուկրաինական ժողովրդի հանդեպ մեծ սիրո եւ աջակցության համար, մենք կկարողանանք խորացնել այդ հարաբերությունները»,- «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մարգվելաշվիլին:

Փետրվարի 17-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը Ուկրաինայի գլխավոր դատախազությանը միջնորդություն է ներկայացրել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու ու Թբիլիսիին արտահանձնելու վերաբերյալ:

Ըստ «Նովոստի Գրուզիա»-ի, Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կողմից այդ պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2013 թվականի նոյեմբերին, եւ այդ ժամանակից ի վեր չի վերադարձել հայրենիք: Վրաստանի գլխավոր դատախազությունը 2014 թվականին հեռակա կարգով Սահակաշվիլիին մեղադրանք է առաջադրել մի քանի քրեական գործերի շրջանակում. անձնական կարիքների համար շուրջ 5 մլն դոլարի չափով պետական միջոցներ վատնելու, 2007 թվականի նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու եւ 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիին սպանելու համար: Նախկին նախագահի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ