News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել, որ իբր «իսպանալեզու Los Angeles Times թերթը պատմել է ադրբեջանցի խաղաղ բնակչության դեմ հայկական հանցագործությունների մասին»:

Հոդվածը հիմնված է իբր Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաեւի տեսահարցազրույցի վրա: Այս մասին հաղորդում է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը:

Հոդվածի հեղինակն, իբր, թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդրո Մասիելն է: Այնուհետեւ Աղաեւը պնդում է, որ Los Angeles Times-ը ԱՄՆում խոշորագույն իսպանալեզու թերթն է:

Զարմանալի է, որ լինելով Լոս Անջելեսում, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսն այդպես էլ չի կարդացել ամբողջ աշխահում հայտնի թերթը: Եթե կարդացած լիներ այն, երեւի կհասկանար, որ այն գտնվում է ԱՄՆ-ում, եւ այդ թերթը անգլալեզու է, ոչ թե իսպանալեզու, առավել եւս այնտեղ «հայկական հանցագործությունների» մասին ոչ մի հոդված չի հրապարակվել:

Երեւում է, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսն ապրում է Լոս Անջելեսի իսպանալեզու թաղամասում եւ այնտեղ խոսում են բացառապես իսպաներեն:

Ի դեպ, Los Angeles Times-ի գկխավոր խմբագիրը ոչ թե Ալեքսանդրո Մասիելն է, այլ Դավան Մահարաջը: Ընթերցողը կարող է ծանոթանալ պաշտոնակայն կայքում:

Բայց գլխավոր հյուպատոսին ներելի է, նա ինչպես բոլոր ադրբեջանցի պաշտոնյաները, որոշել է արագ զեկուցել կենտրոնին, բայց ադրբեջանական լրատվամիջոցները գոնե պետք է իմանային, որ Los Angeles Times-ը բոլորովին իսպանալեզու թերթ չէ, որը տպագրվում է Իսպանիայում, այլ անգլալեզու թերթը եւ տպագրվում է ԱՄՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ