News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի  Թունջելի նահանգի (Դերսիմ)  գյուղերից մեկում ապրող 100-ամյա քուրդ կինը 72 տարի փնտրում է իր ընտանիքի անդամներին։

1938-ի Դերսիմի զանգվածային կոտորածների ընթացքում ընտանիքի բոլոր անդամներին կորցրած 100 ամյա տիկին Դողրուն պատմում է, որ թուրք զինվորականների ջարդից փախչող քուրդ բնակչությունը թաքնվում էր անտառներում եւ ժայռերում, սակայն նրանց փոքր երեխաները սովից ու հոգնածությունից լացում էին, եւ մատնում իրենց գտնվելու վայրը, ինչի պատճառով բազմաթիվ մայրեր իրենց երեխաներին ողջ-ողջ նետել են գետը։

«Բոլոր տղամարդկանց սպանեցին, սակայն 100-ավոր աղջիկ երեխաներին թուրք զինվորականները ի՞նչ արեցին, նրանք մինչեւ հիմա կորած են»-հիշում է  100-ամյա կինը՝ ասելով, թե իրենք երբեք չէին մտածի, որ հայերի նկատմամբ իրականացրած կոտորածը իրենց դեմ էլ կիրականացվի։ «1915-ի հայերի կոտորածների ժամանակ բոլորս լուռ մնացինք։ Գյուղերում հայերի հետ միասին էինք ապրում։ Այն ժամանակ  նույնիսկ մեր տարիքով մեծերը չէին հասկանում, թե ինչու՞ են մեր հայ բարեկամներին կոտորում։ 25 տարի անց հերթը մեզ հասավ, սակայն երբեք չէինք էլ կռահի, թե մեզ էլ հայերի պես կկոտորեն»-ցավով հիշում է տիկին Դողրուն։

Նշենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ