News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը, նոր սանրվածք ունի։ Հյուսիսկորեացի առաջնորդը կտրել է մազերը Ուիլ Սմիթի ոճով։ Ինչպես գրում է People-ը, չորեքշաբթի նա Փհենյանում հանդիպել է քաղբյուրոյի անդամներին, որից հետո համացանցում հայտնված հանդիպման լուսանկարները մեծ աղմուկ են առաջ բերել։

Կիմ Չեն Ընի նոր սանրվածքին վերաբերող հանգամանքները գաղտնիք են մնում։ Սակայն, ինչպես գրում է ամսագիրը, չի կարելի չնկատել, որ  հյուսիսկորեացի առաջնորդի սանրվածքը չափազանց նման է 1990-ականներին Սմիթի միջոցով հանրահայտ դարձած աստղային կերպարին գրում է Gazeta-ն։

Ամսագիրը նաեւ նշում է, որ ԿԺԴՀ-ն այն պետություններից է, որոնց առաջնորդները իրենց կերպարն օգտագործում են «ուժեղ հայտարարություններ» անելու համար։ Հնարավոր է, Կիմ Չեն Ընը ցանկանում է նմանակել իր հոր՝ Կիմ Չեն Իրի եւ պապի՝ Կիմ Իր Սենի ոճը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ