News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երկրի առաջին նախագահին սազական հայտարարություն չէր: Լեւոն Տեր-Պետրոսյանի «Սրտիս խոսքը» հոդվածում առկա հայտարարությունը, թե «ԲՀԿ-ի ներսում խառնակիչների խումբ կա», այսպես մեկնաբանեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

«Չեմ ցանկանում մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները: Եթե նույնիսկ նման բան արտահայտում էր, ապա ինքը պարտավոր էր անուններ հնչեցնել, ոչ թե մեղադրանքներ հնչեցնել: Կամ ավելի շուտ դրա մասին մտահոգություններ թող հայտներ: Ընդհանրապես սա սազական չէ, անիմաստ բաներ էր, ես լուրջ չեմ վերաբերվում»,- ասաց Վահան Բաբայանը:

ԲՀԿ-ական պատգամավորի համար զարմանալի է «խառնակիչների խումբ» արտահայտությունը: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն արժանի է այն գնահատականներին, որոնք ԲՀԿ նախագահը հնչեցրել է իր վերջին ելույթում:

«Ի՞նչ է նշանակում խառնակիչների խումբ: Եթե մարդիկ դեմ են ցնցումներին, դեմ են ոչ կոնստրուկտիվ մոտեցումներով իշխանության ձգտելուն, ուրեմն այդ մարդիկ խառնակիչնե՞ր են: Ես չեմ կարողանում ճիշտ ընկալել»,- ավելացրեց նա:

Նշենք, որ փետրվարի 19-ին հրապարակված իր հոդվածում առաջին նախագահը մասնավորապես ասել էր. «Այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։ Թե՛ Ծառուկյանին, թե՛ Բարգավաճ Հայաստանին, եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները։ Ես անուններ չեմ տալիս, որովհետեւ խառնակչությունը շարունակելու պարագայում այդ մարդիկ իրենք իրենց կմատնեն եւ բոլորը կկռահեն, թե ում մասին է խոսքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի...
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է...
«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203
Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո...
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
Ըստ աղբյուրների` մոտավոր նման բովանդակության նախազգուշական հրահանգ է իջեցվել գործադիրի կողմից...
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Գործընթացի առաջին փուլում իրականացվում է ոլորտի հիմնական գործընթացների քարտեզագրում, հանձնաժողովի...
Ամենաշատ