News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Էստոնիայի եվրոպական շարժում» կազմակերպությունից Էստոնիայում սկանդալային հայտնի Աննա-Մարիա Գալոյանին Մեծ Բրիտանիայից փոխադրել են Տալինի բանտ: Այստեղ Գալոյանին պատիժ է սպասում՝ 48 հազար եվրո վատնելու եւ փաստաթղթեր կեղծելու համար: «Էստոնիայի եվրոպական շարժման» փողերը Գալոյանն օգտագործել է թանկարժեք հագուստի, զարդերի եւ գեղեցկության սրահների համար:

Գալոյանն էստոնական արդարադատությունից երեք տարի թաքնվում էր Մեծ Բրիտանիայում: Դատարանը նրան դատապարտել է 1 տարի եւ 10 ամիս ժամկետով ազատազրկման, որոնցից նա բանտում կանցկացնի 5 ամիսը: Դրանից հետո նրան 4 տարի ժամկետով փորձաշրջան է սպասում: Գալոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

2011 թվականին էստոնական դատարանի հրապարակած դատավճռից հետո նա հեռացել է Էստոնիայից, ընդ որում, բրիտանական դատարանը սկզբում հրաժարվում էր արտահանձնել նրան: Էստոնական կողմի երկրորդ բողոքից հետո Գալոյանին արտաքսել են Մեծ Բրիտանիայից:

Գալոյանն էստոնական իշխող «Բարեփոխումների կուսակցության» եւ խորհրդարանի անդամ է եղել: 2010 թվականին նա նկարահանվել է էստոնական Playboy-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ