News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լուսանկարիչներին հաջողվել է նկարահանել նորացված Porsche Cayman GT4-ը: Այն հայտնաբերել են Գերմանիայի ավտոկայանատեղիներից մեկում: Մեքենան Բյոբլինգեն քաղաքի համարանիշով է եղել:

Մինչեւ հիմա Porsche ընկերությունն առանձնապես մանրամասներ չէր ներկայացնում ավտոմեքենայի մասին, սակայն որոշ փաստեր, ամեն դեպքում, լրագրողներին հաջողվել է ձեռք բերել:

Porsche Cayman GT4-ը 8.0 լիտրանոց շարժիչ ունի՝ 385 ձիաուժ հզորությամբ: Մեքենան կարող է ժամում 100 կմ արագություն զարգացնել 4.4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է 295 կմ/ժ: ԱՄՆ շուկայում մեքենան կարժենա 84.600 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ