News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ «Շշի Մելոն», պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը հայտնեց նաեւ, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ «Բելաջիոյի Գրիշը», դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու ու որպես անկախ պատգամավոր իրենց գործունեությունը շարունակելու մասին դիմում էին ներկայացրել նաեւ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը:

ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Ըստ որում՝ զղջալու համար պատգամավորը 15 օր ունի, եթե այդ ընթացքում հետ վերցնի դիմումը, ԱԺ նախագահը առաջիկա նիստում կհայտնի այդ մասին, իսկ եթե չվերցնի, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում ԿԸՀ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ