Փետրվարի 18-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մեջքի հետին մասի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 28-ամյա Ժիրայր Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Ժիրայր Հ.-ն բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է Մալաթիայի տարածքում` ապակու վրա ընկնելու հետեւանքով:
Պարզվել է, որ Ժիրայր Հ.-ն վնասվածքը ստացել է փետրվարի 18-ին, ժամը 02.30-ին, Երեւանի Բաբաջանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, 24-ամյա Ժորժ Մ.-ի կողմից դանակով հարվածելու հետեւանքով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ` Ժորժ Մ.-ն փետրվարի 21-ին, ժամը 17.10-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: