Պակիստանի Սինդ նահանգում միկրոավտոբուսում գազի բալոն է պայթել. կա 10 զոհ:
Ինչպես այսօր՝ փետրվարի 23-ին հաղորդել է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 22-ի երեկոյան Ջամշորոյի մարզում:
Միկրոավտոբուսում եղել է 11 ուղեւոր, այն Կարաչի քաղաքից ուղեւորվում էր Հայդարաբադ: Չճշտված տվյալներով, միկրոավտոբուսը շրջվել է ու բռնկվել, որի հետեւանքով պայթել է գազի բալոնը: