News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանում ժամանակակից գեղարվեստի ցուցահանդես է բացվել, որի բացմանը ներկա է եղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա կոչ է արել լրագրողներին եւ խորհրդարանի այլ այցելուներին գնահատել ժամանակակից հայ վարպետների կտավների գեղեկցությունը եւ բազմազան դարձնել խորհրդարանի առօրյան արվեստի հետ շփվելով:

«Խորհրդարանում ցուցահանդեսների կազմակերպումն արդեն ավանդույթ է դարձել, եւ կարծում եմ, որ բոլորի կողմից սիրված: Հույս ունեմ, հերթական ցուցահանդեսը ձեզ դուր կգա: Հրավիրում եմ բոլորին մի փոքր կտրվել լարված աշխատանքից եւ մի քանի րոպե անցկացնել միայն արվեստի հետ: Սա ամենաարդյունավետ հանգիստն է: Իսկ հիմա հրավիրում եմ ձեզ վայելել ստեղծագործությունները»,-հայտարարել է Գալուստ Սահակյանը:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ