News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանում ժամանակակից գեղանկարչության ցուցահանդեսի բացմանը խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը, իր կամքից անկախ, ստվերում թողեց թե՛ նկարիչներին, թե՛ նրանց աշխատանքները։ Նկարիչները զարմացել էին, իսկ խոսնակը՝ զայրացել։

Այն բանից հետո, երբ Սահակյանը բացեց ցուցահանդեսն եւ բոլոր ներկաներին հրավիրեց աշխարհին նայել ժամանակակից գեղանկարիչների աչքերով, շուրջ 30 լրագրողներ հավաքվեցին Սահակյանի շուրջ, որպեսզի իմանան  նրա կարծիքը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նիստերը բոյկոտելու եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախագծի մասին։

Սահակյանը դժգոհ ընդհատեց լրագրողների հարձակումը՝ կոչ անելով նրանց զբաղվել իրենց գործով։

«Դուք պետք է լուսաբանեք, իսկ դուք ոչ թե լուսաբանում այլ աղտոտում եք։ Մի՛ մոռացեք, թե ինչի համար եք դուք այստեղ եկել։ Կանգնե՛ք ձեր տեղը եւ ձեր գործո՛վ զբաղվեք»,- հայտարարել է Սահակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ