Ադրբեջանի իշխանությունները եւս 5 ամսով երկարաձգել են Արիֆ Յունուսի կալանքի ժամկետը՝ մինչեւ այս տարվա օգոստոսի 5-ը:
Ինչպես հաղորդում է Trend-ը, նրա փաստաբան Աֆղան Մամեդովը դատարանի որոշումն անհիմն է համարում: Պաշտպանական կողմը մտադիր է վերաքննիչ բողոք ներկայացնել: նա նաեւ նշել է, որ Արիֆ յունուսը հրաժարվում է ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ Արիֆ Յունուսը եւ նրա կինը՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսը կալանավորվել են լրագրող Ռաուֆ Միրքադիրովի գործի շրջանակներում: Նրանք երեքն էլ մասնակցել են Հայաստանի ներկայացուցիչների հետ երկխոսության ծրագրին:
Նման գործունեություն ծավալելու համար Ադրբեջանի իշխանությունները նրանց մեղադրել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: