News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ լիազոր եւ արտակարգ դեսպան Ռիչարդ Միլսին եւ նրա հետ քննարկել Երեւանի պետական համալսարանում Ամերիկագիտության կենտրոն հիմնելու գաղափարը:

Նախարարը, շնորհավորելով դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի կրթության եւ գիտության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:

Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ դեսպանատան աջակցությամբ Հայաստանի կրթության ոլորտում իրականացված մի շարք ծրագրերի կապակցությամբ: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրված Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/ գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարեւորել է կրթություն-աշխատաշուկա կապի, ուսանողների ներգրավման եւ աջակցության, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման խնդիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է  եղել նաեւ Երեւանի պետական համալսարանում Ամերիկագիտության կենտրոն հիմնելու գաղափարին: Նախարարի խոսքով` ԵՊՀ-ում արդեն գործում է Եվրոպագիտության կենտրոն, շուտով իր աշխատանքները կսկսի նաեւ ռուսաց լեզվի կենտրոնը: Ա. Աշոտյանն անդրադարձել է նաեւ օտար լեզուների դասավանդման խնդրին` ընդգծելով, որ նախարարությունը կարեւորում է օտար լեզուների ուսուցումը հանրակրթական դպրոցներում:

Մյուս հարցը, որի մասին խոսել է Արմեն Աշոտյանը, վերաբերել է միջբուհական համագործակցության ընդլայնմանը եւ զարգացմանը, այդ թվում` Հայաստանում Ամերիկյան համալսարանի` այս տարի առաջին անգամ իրականացվող բակալավրիական կրթության, ժամանակակից կրթական ծառայությունների մատուցման, կրկնակի դիպլոմների տրամադրման հարցերին:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մասնավորապես, հետաքրքրվել է Հայաստանում ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքով, որին ի պատասխան` նախարարը տեղեկացրել է, որ լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել «Կրթության մասին»  եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում, համաձայն որի` մինչեւ 2022 թվականը նախատեսվում է աստիճանաբար անցում կատարել դեպի համընդհանուր ներառական կրթության: Արդյունքում` կնվազի հատուկ դպրոցների թիվը. կկգործեն միայն հատուկ ուղղվածության դպրոցներ: Արմեն Աշոտյանի խոսքով` այս գործընթացում նախարարությունը վայելում է հանրության աջակցությունը: Բացի այդ, դեսպանի խնդրանքով` նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության գերակայություններին` ընդգծելով, որ առաջնահերթ են համարվում ֆիզիկայի, բժկական եւ այլ մասնագիտությունների զարգացումը, ինչպես նաեւ ՔԵՆԴԼ գիտական հետազոտությունների կենտրոնի գործունեությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ FLEX ծրագրի, ամերիկյան բիզնես դպրոց հիմնելու հնարավորության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դպրոցում «Շախմատ» առարկայի ներդրման, ԳԱԱ գործունեության, բուհերում գիտահետազոտական ծրագրերի եւ այլ կրթական հարցերին առնչվող խնդիրներ:

Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանն ԱՄՆ դեսպանին է նվիրել Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաների պատրաստած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ