News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իշխանությունը ներկայացնող պատգամավորների մեծ մասի համար բոլորովին անտեղի է խոսել կոռուպցիայի մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ երկրում պետական կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծի ներկայացման ժամանակ:

Նրա խոսքով՝ իշխանական շրջանակները խրվել են կոռուպցիայի մեջ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին՝ միթե դուք չեք կարող հիշել իշխանության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի օրինակներ, Զուրաբյանը պատասխանել է. «Կառավարման սանձերը ձեր ձեռքին են: Կառուցեք առողջ երկիր: Իսկ կոռուպցիայի համար մեղավոր է իշխանությունը, այդ թվում անձամբ դուք: Դուք կարծում եք, որ Երեւանում կան մարդիկ, որոնք չգիտե՞ն, թե ինչ բիզնես ունի Խոսրով Հարությունյանը (լուրերի համաձայն՝ գազալցակայան-խմբ): Դե թող որեւէ մեկն ասի, թե ես ինչ բիզնես ունեմ»:

Ի պատասխան Խոսրով Հարությունյանն արձագանքել է. «Սիրելիս, համեմատեք, թե ինչպես եմ հագնված ես եւ ինչպես եք հագնված դուք: Նշանակում է, որ դուք էլ եք կոռուպցիոներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ