News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արթուր Ռոսկուին եւ Սերգեյ Անտոնյանը մեղադրվում են ավտոմեքենաներից գողություն կատարելու մեջ:

Փետրվարի 13-ի գիշերը մի քաղաքացի ահազանգել էր ոստիկանություն՝ նշելով, որ անծանոթ երկու երիտասարդ իրենց բակում կայանած մեքենաներից մեկից փորձում են գողություն կատարելը: Մինչեւ ոստիկանների ժամանելը՝ մեքենայի սեփականատերը փորձել էր բռնել գողերին, սակայն, վերջինները հասցրել էին փախչել՝ տանելով գողոնը:

Րոպեներ անց ոստիկաններին հաջողվել է բռնել գողերին եւ բերման ենթարկել ոստիկանություն՝ Նոր Խարբերդի բնակիչ, նախկին դատապարտված Արթուր Ռոսկուին եւ Երեւանի բնակիչ Սերգեյ Անտոնյան:

Նրանք խոստովանել են, որ փետրվարի 12-13-ն ընկած ժամանակահատվածում եւս մի քանի գողություն են կատարել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Սերգեյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Արթուրը կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ