News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Tangram սթարթափը տեղեկացրել է Smart Rope «խելացի» ցատկապարանի մասին, որը կարող է ոչ միայն հաշվել ցատկերի քանակը, այլեւ հենց օդում այդ թիվն արտացոլել օգտատիրոջ առջեւ:

Տեխնիկապես ամեն ինչ պարզ է. Smart Ropе-ի ճկուն հատվածում LED-դիոդներ են ներկառուցվելու, որոնք ցատկապարանի պտտման արդյունքում տեղեկությունը ներկայացնելու են օգտատիրոջ աչքերի մակարդակով: Բացի այդ, Smart Ropе-ը կկարողանա արտացոլել մարզվելու համար ծախսված ժամանակը եւ ծախսված կալորիաների քանակը:

Ըստ Computerra.ru-ի, Smart Ropе-ը նաեւ Bluetooth-ի օգնությամբ կարող է միանալ սմարթֆոնին կամ խելացի ժամացույցին եւ օգտատիրոջ ակտիվության մասին տեղեկություն փոխանցել, որը կպահպանվի եւ կգումարվի:

Smart Ropе-ի հեղինակները մտադիր են Kickstarter-ում ցատկապարանի արտադրության համար միջոցներ հավաքագրել, ինչից հետո էլ կորոշվի դրա արժեքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ